Այս նկարը շա՜տ հին նկար է. այն դրված եղել է դեռ տատիկիս մոր կամոդի վրա և այդպես ժառանգաբար փոխանցվել է ինձ:
90-ականներին մայրս մոմը վառում է նկարի մոտ (ամեն շաբաթ օր պարտադիր մոմ էր վառում այս նկարի մոտ) և անցնում իր գործերին պատշգամբում: Մոմը ընկնում է սեղանին, և հրդեհ է բռնկվում: Այրվում են պատի պաստառները, պատի գորգը, այն սեղանին, որտեղ դրված էր նկարը, մոխիր էր դարձել ամեն ինչ:
ՆԿԱՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԷՐ ՄՐՎԵԼ...
Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ